Քեթի Փերին և Օրլանդո Բլումը ծնողներ են դարձել

35-ամյա Քեթի Փերին և նրա 43-ամյա փեսացուն Օրլանդո Բլումը ծնողներ են դարձել. զույգը դուստր է ունեցել, որին նրանք անվանել են Դեյզի Դավ: Զույգը լավ լուրով կիսվել է UNICEF-ի ինստագրամյան էջում։ Հիշեցնենք, որ Օրլանդոն և Քեթին հանդիսանում են UNICEF-ի դեսպաններ: Նրանք հրապարակել են լուսանկար, որում պատկերված է իրենց փոքրիկի ձեռքը և խոսել են իրենց հույզերի մասին:

«Մենք ճախրում ենք սիրուց և գոհանում ենք մեր դստեր անվտանգ և առողջ ծնունդը»,- ասվում է իրենց հաղորդագրության մեջ։

Փերին իր հղիության մասին հայտնել էր բավականին անսովոր ձևով. մարտ ամսին նա տեսահոլովակ թողարկեց Never Worn White երգի հիման վրա, որտեղ երևում էր նրա կլորացված փորը: Որոշ ժամանակ անց սիրահարները նաև բացահայտեցին իրենց երեխայի սեռը։ Քեթին Ինստագրամում հրապարակել էր Օրլանդոյի լուսանկարը՝ դեմքին վարդագույն կրեմով և գրել, որ իրենք աղջիկ են ունենալու: Ինսայդերների խոսքերով՝ զույգին չափազանց ուրախացրել էր այն փաստը, որ իրենք աղջիկ են ունենալու: