Բրեդ Փիթը սիրային եռանկյունու բացահայտվելուց հետո առանց Նիկոլ Պոտուրալսկու հեռացել է Ֆրանսիայից

56-ամյա ամերիկացի դերասանին, որն իր արձակուրդն անցկացնում էր նոր ընկերուհու հետ, պապարացիները նկատել են Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանում: Բրեդ Փիթը Ֆրանսիան լքել է առանց 27-ամյա Նիկոլ Պոտուրալսկու:

Սիրահարները մի քանի օր անցկացրել են Ֆրանսիայի հարավում։ Մինչ դերասանն ու գերմանացի մոդելը հանգստանում էին, հասարակությանը հայտնի դարձան որոշ հետաքրքիր մանրամասներ: Պարզվեց, որ Նիկոլն արդեն 8 տարի ամուսնացած է ռեստորանային բիզնեսմեն 68-ամյա Ռոնալդ Մերիի հետ, որը Բրեդի վաղեմի ընկերն է: Իր, Նիկոլի ու Ռոնալդի սիրային եռանկյունու բացահայտումից անմիջապես հետո Փիթը շտապել է հեռանալ: Պապարացիների ֆիքսած կադրերում Փիթը մասնավոր ինքնաթիռից գնում էր դեպի մեքենան։ Իսկ երեկ երեկոյան դերասանը լքել է Ֆրանսիան։ Ըստ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրների՝ Նիկոլի ամուսինը դեմ չէ հոլիվուդյան դերասանի հետ իր կնոջ սիրավեպին: «Նրանց ամուսնությունն ազատ է: Դրան Ռոլանդը փիլիսոփայորեն է նայում: Նրան չեն հետաքրքրում խանդը կամ որևէ այլ բացասական հույզերն ու դրանց արտահայտումը»,- Daily Mail-ի հետ զրույցում ասել է ինսայդերը ու հավելել, որ Նիկոլն ու Բրեդը հանդիպել են ռեստորանում, որը պատկանում է մոդելի ամուսնուն և դերասանն անմիջապես սիրահարվել է երիտասարդ գեղեցկուհուն: Նիկոլն ու իր ամուսինն ունեն 7-ամյա որդի՝ Էմիլը։