Նաստասյա Սամբուրսկայան մեկնաբանել է իր ու Գարիկ Խարլամովի սիրավեպի մասին խոսակցությունները

Համացանցում տարածվել ու քննարկումների առիթ էին դարձել դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայայի և Comdey Club հումորային ակումբի անդամ Գարիկ Խարլամովի սիրավեպի մասին տեղեկությունները։

Դերասանուհուն նույնպես հասել էին այդ քննարկումները և նա որոշել էր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցի ժամանակ մեկնաբանել այդ խոսակցություննդերը։ «Վերջերս կարդացի, որ սիրավեպ ունեմ Խարլամովի հետ։ Իսկ նրան կյանքումս երկու անգամ եմ տեսել»,- ասել է Սամբուրսկայան։ Դերասանուհին զրույցի ընթացքում հայտնել է, որ իր տղամարդ ընտրելիս նրա մոտ հումորի զզգացման առկայությունը պարտադիր պայման է, քանի որ ինքն իրեն ուրախ ու հումորով մարդ է համարում։