«Իմ երկիրն անթույլատրելի հարձակման տակ է»․ Հրուշ Աճեմյանը օգնություն է խնդրում

Հոլիվուդյան դիզայներ, Քարդաշյան ընտանիքի դիմահարդար Հրուշ Աճեմյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել` անդրադառնալով արցախյան պատերազմին։
«Ուշադրություն հատկացրեք այս հրապարակմանը։ Բավական է։ Իմ ժողովրդին թույլ տվեք ապրել։
Զայրույթի, տխրության ու վշտի խառը հույզեր ունեմ։ «Instagram», ես ունեմ քո կարիքը, իմ երկիրն անթույլատրելի հարձակման տակ է այս համավարակի ընթացքում։
ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը մերժել է ընդունել խախտումները։
Խնդրում եմ վերահրապարակեք, խնդրում եմ դադարեք այս բռնությունը, օգնեք ինձ»,- գրել է նա։