«Քեզ հետ անցկացրած 8 տարին իմ կյանքում ամենագեղեցիկն են». Լուսինե Թովմասյանի և ամուսնու ջերմ լուսանկարը

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Արթուրի հետ հանգստից և գրառում արել իրենց համատեղ կյանքի մասին:

«Քեզ հետ անցկացրած 8 տարին իմ կյանքի ամենագեղեցիկ տարիներն են: Անկեղծ ասած, ավելի լավ կողակից չէի էլ կարող պատկերացնել: Դու իմ լավագույն ընկերն ես, ընտանիքը: Սիրում եմ քեզ» ,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Լուսինեն և Արթուրը ամուսնացել են 2013 թվականին:

Հավելենք, որ Լուսինեն ամուսնու և երեխաների՝ Արիանայի և Ալեքի հետ Եգիպտոսում է: Ավելի վաղ նա լուսանկարներ էր հրապարակել Ալեքի հետ և գրել, որ երեխան ջրից դուրս գալ չի ցանկանում: