Աստղագուշակ նոյեմբերի 8-ի համար

  • Խոյեր․
     Օրվա առաջին կեսին կարեևոր ոչինչ մի՛ ձեռնարկեք: Խուսափեք զրույցներ ունենալ բոլոր նրանց հետ, ովքեր վստահություն չեն ներշնչում: Ղեկավարության հետ հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Անխոհեմ,անպատասխանատու հայտարարությունները կարող են ֆինանսական կորուստների հանգեցնել:
  • Ցուլեր
    Կենսական ներուժը բարձր է: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա, անգամ եթե ստիպված լինեք ողջ օրը ոտքի  վրա անցկացնել: Որքան շատ ժամանակ տրամադրեք սիրելիին, այնքան ներդաշնակ կլինեն ձեր հարաբերությունները:
  • Երկվորյակներ
    Բարենպաստ օր է: Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը: Անգամ, եթե գործով այնքան էլ խանդավառված չեք, միևնույն է, հաջողությունն անխուսափելի է:  Հրաշալի կերպով գլուխ կհանեք այն ամենից, ինչն ուշների մոտ չի ստացվի, և դա այսօր ղեկավարության աչքից չի վրիպի: Նպատակահարմար օր է ոչ կոմերցիոն ծրագրեր սկսելու համար:
  • Խեցգետիններ
    Աջակցություն կգտնեք ընկերների ու հարազատների շրջանում: Երկրորդ անգամ օգնություն խնդրելու կարիք չի լինի: Սիրելիի ձեզ օգնելու պատրաստակամությունը՝ կգոտեպնդի:
  • Առյուծներ․
    Օրվա ընթացքում հնարավոր են չնախատեսված, զգալի ծախսեր:Այսօր հեշտությամբ սադրանքի կենթարկվեք, մարդկանց կհաջողվի մոլորեցնել ձեզ: Հեռու մնացեք  նրանցից, ում հետ շփումը նախկինում անախորժության է հանգեցրել: Աշխատանքում հնարավոր են կոնֆլիկտներ:
  • Կույսեր․
    Ընտանեկան գործերը ձեզանից շատ ժամանակ և էներգիա կխլեն: Անելանելի իրավիճակում հայտնված հարազատների համար միակ ապավենը դուք կլինեք:
  • Կշեռքներ
    Նոր գործեր ծավալելուց զգուշավոր եղեք: Դրանք այնքան  հեշտ չեն, որքան թվում են և զգալի ջանքեր կպահանջեն: Համախոհները կաջակցեն ձեզ, սակայն միայն խոսքով, ստիպված կլինեք բոլոր հարցերն ինքնուրույն լուծել: Փոքր-ինչ հոգնածություն կզգաք: Քրոնիկ հիվանդությունները կարող են գլուխ բարձրացնել:
  • Կարիճներ
    Օրը նվիրեք աշխատանքին: Կարող եք նոր գործեր սկսել, մասնակցել համատեղ ծրագրերի իրականացման աշխատանքներին: Հնարավորություն կընձեռնվի դրսևորել լիդերի ձեր կարողությունները և ձեռք բերել նոր համախոհներ: Որոշ գործնական հարաբերություններ հնարավոր է այսօր վերականգնվեն: Կստանաք համագործակցության առաջարկներ:
  • Աղեղնավորներ
    Զգացմունքային դաշտը կայուն է: Ոչինչ չի կարող փչացնել ձեր տրամադրությունը: Մտերիմներին վերաբերող կարևոր տեղեկություններ կստանաք: Կարող եք մասնակցել հանրային միջոցառումների, հնարավոր են նոր ծանոթություններ:
  • Այծեղջյուրներ
    Չնայած որոշ տհաճ իրադարձությունների, օրն այնքան էլ վատ չի դասավորվի: Կհաջողվի կենտրոնանալ կարևոր հարցերի վրա, իսկ մանրուքները գլխից  դեն նետել: Գումարային հարցերի շուրջ հնարավոր են վեճեր: Խուսափեք երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր ստորագրելուց:
  • Ջրհոսներ.
    Բարեհաջող օր է ընկերների հետ շփման, տրամադրություն բարձրացնող, անկեղծ խոսակցությունների համար: Ռոմանտիկ ժամադրությունները ևս լավ կանցնեն, թեև սիրելիին այսօր չափազանց քննադատաբար կվերաբերվեք: Բարենպաստ օր է փոքրիկ ուղևորությունների համար:
  • Ձկներ
    Չնայած շուրջը տիրող իրարանցմանը, փորձեք հանգստություն պահպանել: Ֆինանսական հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս՝ մի լավ ծանրութեթև արեք, քանզի զգալի գումար կորցնելու վտանգը մեծ է: Հնարավոր է վիճաբանություն մի մարդու հետ , ում շատ հարցերում  պարտական եք: