Անջելինա Ջոլին երեխաների հետ այցելել է Կանարյան կղզիներ

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին իր երեխաների և «Հավերժները» ֆիլմում իր հետ նկարահանվող 12-ամյա Լիա ՄաքՀյուիի հետ հանգստյան օրերին այցելել է Կանարյան կղզիներ։

Daily Mail պարբերականի փոխանցմամբ, 44-ամյա դերասանուհու հետ են եղել վեց երեխաներից 4-ը՝ Զհարան, Շիլոն և երկվորյակներ Նոքսն ու Վիվիենը։
Ինչպես աղբյուրը նկատում է, հոլիվուդյան աստղը պատրաստված է եղել լողափնյա պիկնիկին՝ տաք ծածկոցներ վերցնելով իր հետ: