Ադելի անձնական մարզիչը պատմել է՝ ինչպես է երգչուհին կորցրել 45 կգ քաշ

31-ամյա աշխարհահռչակ երգչուհի Ադելի անձնական մարզիչը բացահայտել է երգչուհու գեղեցկության գաղտնիքը՝ պատմելով՝ ինչպես է նա կորցրել 45 կգ քաշ:
Тhe Sun լրատվամիջոցի հետ հարցազրույցի ընթացքում մարզիչն ասել է, որ Ադելը կարողացել է նիհարել հատուկ սննդակարգի և մարզումների շնորհիվ: Ադելը նաև ակտիվ զբաղվել է պիլատեսով:

«Հիմա նա հիասքանչ է: Նա փոխել է իր վերաբերմունքը սննդի նկատմամբ: Նիհարելու գլխավոր գրավականը ճիշտ սննդակարգն է»,- ասել է մազրիչը և հավելել,- «Սա շատ արդյունավետ դիետա է: Օրվա ընթացքում հարկավոր է օգտագործել ընդամենը 1000 կիլոկալորիա»:

Մարզիչը պատմել է նաև իր և Ադելի ծանոթության զվարճալի պատմությունը:
«Երբ Ադելն առաջին անգամ եկավ մարզասրահ, ես չճանաչեցի նրան և միայն վերջում մտքում մտածեցի՝ այս աղջիկը շատ նման էր երգչուհի Ադելին:
Նա չէր ցանկանում պարզապես նիհարել: Ադելը երազում էր վերականգնել իր առողջությունը հանուն 6-ամյա որդու»::
Հիշեցնենք, որ տարիներ առաջ, որդու դաստիարակությամբ զբաղվելու համար էլ նա երկարատև դադար վերցերց ու տևական ժամանակ չէր երևում հեռուստաէկրաններին»: