Սիրված երգիչն ու հայտնի մոդելը 2017 թվականին առաջին անգամ դարձան ծնողներ։ Զույգը ունեցավ երկվորյակներ, որոնց կոչեցին Նիկոլաս և Լյուսի։ Աստղային ծնողները որոշեցին չհետաձգել 3-րդ բալիկի ծնունդը։ ԶԼՄ-ներում արդեն հայտնվել են Աննա Կուրնիկովայի նկարները՝ կլորացած փորիկով։ Երեխան ամենայն հավանականությամբ կծնվի մարտ ամսին։ Զույգը դեռ ոչինչ չի պատմում այս մասին, ինչը զարմանալի չէ, քանի որ Աննան չի սիրում խոսել անձնական կյանքի մանրամասներից։
Մոդելը բավականին երկար ժամանակ թաքցնում էր նաև առաջին հղիությունը։ Երեխաների ծնունդից հետո, զույգը երբեմն ուրախացնում է երկրպագուներին՝ հրապարակելով փոքրիկների լուսանկարներն ու տեսանյութերը։