Աշխարհում ամենամեծ դիապազոն ունեցող հայ երեխան շուտով համերգ կունենա Հայաստանում

Գյումրիում ծնված մոսկվայաբնակ 12-ամյա Միլեն Կարանյանը շարունակում է իր ձայնով ու երգացանկով զարմացնել ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչներին և ունկնդրներին:
Տարբեր ժանրերում երգող Միլեն Կարանյանն առաջիկայում պատրաստվում է մասնակցել «Տաղանդների ճակատամարտը» հաղորդաշարին, համերգներով հանդես գալ Մոսկվայում և Հայաստանում:
2019-ի դեկտեմբերի 11-ին, միջազգային ժյուրիի և փորձագետների գնահատմամբ, Միլենը դարձավ Ռուսաստանի և աշխարհի ռեկորդակիր՝ որպես ձայնային ամենամեծ դիապազոն ունեցող երեխա՝ գերազանցելով մինչ այդ եղած ռեկորդը:

Տարբեր լեզուներով ու ժանրերով ավելի քան 50 համաշխարհային հիթերի շարքում Միլենը ներկայացնում է նաև հայերեն երգեր: