«Հուսանք կորոնավիրուս չէ». ի՞նչն է Դեմի Ռոուզի վատ ինքնազգացողության պատճառը

Մոդել Դեմի Ռոուզը, ում հաճախ են «բրիտանական Քարդաշյան» անվանում, Instagram-ում գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել։ Ռոուզը կադրերում շագանակագույն ու բեժ երանգների, գործված բիկինի է կրում։

Սակայն երգչուհին հայտնել է երկրպագուներին, որ այժմ իր առողջական վիճակն այդքան էլ լավ չի, և նա որոշ ժամանակով կդադարեցնի աշխատանքը:
Գեղեցկուհին արդեն մի քանի օր է ինչ ջերմում է, իսկ դեղամիջոցները նրան ոչնչով չեն օգնում:
Երկրպագուները գեղեցկուհու լուսանկարների մեկնաբանություններում առողջություն են մաղթել՝ հուսալով, որ նրա վատ ինքնազգացողության պատճառը կորոնավիրուսը չէ:

«Բրիտանացի Քարդաշյան»-ն ամեն անգամ ավելի ու ավելի անկեղծ լուսանկարներով էր կիսվում։
24-ամյա մոդել Դեմի Ռոուզը ձմեռային հանգիստը անցկացնում էր Թաիլանդում, և կիսվում էր գայթակղիչ ու համարձակ կերպարներով: