Ռեփեր Pop Smoke-ը սպանվել է սեփական տանը

Ռեփեր Pop Smoke-ի դին հայտնաբերել են փետրվարի 20-ին՝ առավոտյան, հենց նրա տանը: Կեսգիշերն անց ռեփերի տուն են ներխուժել կողոպտիչներ, ովքեր գողացել են բավականին մեծ գումար և դանակի 8 կրակոցով սպանել են Pop Smoke-ին:

Նախնական տեղեկություններով՝ առավոտյան ժամը 1։30-ին երաժշտի տուն են ներխուժել երկու կողոպտիչ։  Հանցագործներից մեկը ծեծկռտուքի հետևանքով կրակել է ռեփերի վրա։  Երաժիշտը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Ոստիկանությունը սկսել է փնտրել մարդասպաններին։ Ռեփերն ընդամենը 20 տարեկան էր։

2019 թվականի ամռանը Pop Smoke-ը թողարկել է իր առաջին ալբոմը՝ «Meet The Who» անվանումով, իսկ նրա «Welcome to the Party» երգը իսկական հիթ դարձավ ԱՄՆ-ում։
Նախորդ տարվա վերջին ռեփերի՝ «Gatti» երգի տեսահոլովակը նկարահանել էր Թրևիս Սքոթի հետ համագործակցությամբ։