Ու՞ր էր գնում ծպտված Բրեդ Փիթը

Պապարացնիները հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթին նկատել են Ֆրանսիայի Շառլ դե Գոլի օդանավակայանում: Աստղը փորձել էր հնարավորինս թաքնվել գլախարկի ու ակնոցի հետևում ու նույնիսկ ուղեբեռ չէր վերցրել իր հետ, այլ ընդամենը մի ուսապարկ:

Բայց Փիթին չի հաջողվել խուսափել պապարացիներից, որոնք ֆիքսել են այն պահը, երբ թիկնապահները մեքենայով մոտեցել են աստղին դիմավորելու: Դերասանի գաղտնի այցելությունը
Փարիզ այլևս գաղտնի չէ, բայց դեռ չկան այցի նպատակների մասին մանրամասներ: