Մոռանալով Քանյե Ուեսթի հորդորը՝ Քիմը կրկին կիսամերկ տեսանյութ է հրապարակել

Քիմ Քարդաշյանն իր համար փոքրիկ արձակուրդ է կազմակերպել։ 39-ամյա աստղն այժմ հանգստանում է Կալիֆորնիայում։ Հաշվի չառնելով ամուսնու՝ Քանյե Ուեսթի հորդորը՝ չհրապարակայնացնել կիսամերկ լուսանկարներ կամ տեսանյութեր, հեռուստաաստղը  չի դիմացել գայթակղությանը։
Քիմը տեսանյութի միջոցով ցուցադրել է ինստագրամյան հետևորդներին՝ ինչպիսի լողազգեստով է վայելում հանգիստը լողափին։

Ռեփերի կինը ցուցադրել է իր հյութեղ ու գեղեցիկ կազմվածքը։

Բազմազավակ մայրն ընտրել է սև բիկինի, որն ընդգծել է նրա փարթամ բարեմասնությունները։
Տեսանյութի վերջում Քիմ Քարդաշյանն ուղարկում է օդային համբույրներ իր երկրպագուներին։
«Կյանքը Փալմ-Սթրինգսում»,-տեսանյութին կից գրառում է կատարել Քիմը։