Անիֆիսա Չեխովան խոսել է իր տարօրինակ ֆոբիայի մասին

Հաղորդավարուհի Անֆիսա Չեխովան խոստովանել է իր երկրպագուներին, թե ինչ ֆոբիա ունի։ Ի տարբերություն այլ աստղերի, ովքեր մեկ րոպե անգամ չեն կարողանում բաժանվել իրենց գաջեթներից, Անֆիսան իր բջջային հեռախոսն աշխատում է հազվադեպ օգտագործել։ Հաղորդավարուհին պատմում է, որ նրա մոտ ֆոբիա է ձևավորվել հեռախոսների հանդեպ։

«Հեռախոսային շփումների մեջ մի քանի բան կա, որ ինձ սարսափելի նյարդայնացնում է․ սկսենք այն բանից, որ ես չեմ սիրում խոսել բջջային հեռախոսով։ Ամբողջ կյանքում պայքարել եմ դրա դեմ ու ստիպել եմ ինձ զանգել հեռախոսով։ Իսկ հետո առաջացավ «WhatsApp»-ը, և ես, վերջապես, ձեռք բերեցի երկար սպասված հարմարավետությունը»,-ասում է Անֆիսան և հավելում, որ մտերիմներն արդեն վաղուց հասկացել են, որ ինքը տելեֆոբիա ունի (վախ հեռախոսից)։

Ավելի վաղ Անֆիսան պատասխանել էր, բոլոր այն մարդկանց, ովքեր քննադատում էին իրեն մերկ լուսանկարներ հրապարակելու համար։ Հաղորդավարուհին ապշած էր՝ ինչու են մարդիկ այդպես վերաբերվում բաց տեսարաններին. «Ինչո՞ւ են մարդիկ վախենում մերկությունից: Երեկ ես երկար մտածել եմ այդ ուղղությամբ: Նայելով մեծ նկարիչների կտավները, լուսանկարիչների կադրերը՝ հասկանում ես, որ մարդու մարմինը բնության իսկական ստեղծագործություն է»,- նշել է Չեխովան::