«Nike»-ը փակում է իր խանութները

«Nike»-ը ժամանակավորապես փակում է իր խանութները ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Եվրոպայում։ Բրենդը կայացրել է որոշումը, որպես կանխարգելիչ միջոցառում՝ կորոնավիրուսի տարածման դեմ: Ապրանքանիշի առևտրային տարածքները կարանտինացված կլինեն առնվազն մինչև մարտի 27-ը։ Միևնույն ժամանակ, նրանց աշխատակիցները կշարունակեն աշխատավարձ ստանալ:

«Մենք տարբեր միջոցառումներ ենք ձեռնարկում մեր աշխատակիցներին և հաճախորդներին պաշտպանելու համար՝ փոխելով աշխատանքային գրաֆիկը, ինչպես նաև իրականացնելով լրացուցիչ ախտահանման աշխատանքներ մեր տարածքներում» – մեջբերվում է սպորտային բրենդի պաշտոնական ներկայացուցչության հայտարարության մեջ։