Ինչպե՞ս են հայտնիները կարողանում անցնել Գրիգ Գևորգյանի «դաժան» փորձությունների միջով (տեսանյութ)

Հումորիստ Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանը, գտնվելով տնային մեկուսացման պայմաններում, չեն կորցնում լավատեսությունն ու շարունակում են զվարճալի տեսանյութեր հրապարակել իրենց ինստագրամյան էջերում ու ուրախացնել երկրպագուներին։ Գրիգն ինստագրամյան ուղիղ եթերում պարբերաբար կապվում է իր աստղային ընկերների հետ, որոնց ստիպում է անցնել դժվար ու ոչ այդքան հաճելի փորձությունների միջով։
Իր միկրոբլոգում նա հրապարակել է Սոնա Ռուբենյանի, Արմուշի և Արուսիկ Տիգրանյանի հետ հարցազրույցի կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են վերջիններս տանջվում ու փորձում հաղթահարել Գրիգի փորձությունները։
Արմուշն իր գլխին ալյուր է լցնում, Արուսիկը փորձում է մի քանի րոպեում ուտել հսկայական տորթը, իսկ Սոնան ձվի, տոմատի և սուրճի խառնուրդից դեմքի դիմակ է պատրաստում իր համար։ Ձեզ ենք ներկայացնում այդ փորձություններից ամենզվարճալի ու հիաշարժան պահերը։