Պենելոպե Կրուզը պատմել է, թե ինչու չի ցանկանում ֆիլմերում խաղալ իր ամուսնու՝ Խավիեր Բարդեմի հետ

Այս տարի Պենելոպե Կրուսը և Խավիեր Բարդեմը նշում են իրենց ամուսնության 10-ամյակը։ Զույգն ունի երկու երեխա՝ ինը տարեկան Լեոնը և վեց տարեկան Լունան: 46-ամյա դերասանուհին Marie Claire ամսագրին տված հարցազրույցում պատմել է ընտանիքի և ամուսնու հետ նույն ֆիլմերում նկարահանվելու մասին: Նրանք միասին նկարահանվել են այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վիկի Քրիստինա Բարսելոնան», «Էսկոբարը», «Անցյալի լաբիրինթոսը» և այլն։

«Մենք միասին չենք խաղում, որովհետև ուզում ենք։ Մենք չէինք ցանկանա շատ հաճախ միասին աշխատել, որպեսզի կարողանանք պաշտպանել այն ամենն ինչ կա մեր միջև։ Մյուս կողմից, սա ունի նաև իր առավելությունները, քանի որ ես գիտեմ, թե ինչպիսի մարդ է նա, և Խավիերն էլ գիտի ինձ ու մենք միասին հեշտ ենք աշխատում: Բայց ես չէի ցանկանա ամեն տարի նույն ֆիլմում խաղալ Խավիերի հետ, դա սարսափեցնում է ինձ: Կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե դա գոնե ժամանակ առ ժամանակ տեղի ունենար»,- խոստովանել է Պենելոպեն։