Սիլվեստեր Ստալոնեն և Ջենիֆեր Ֆլավինը նշել են ամուսնության 23-ամյակը

Օրերս 73-ամյա Սիլվեստեր Ստալոնեն և նրա կինը՝ 51-ամյա Ջենիֆեր Ֆլավինը, նշել են ամուսնության 23-ամյակը։ Զույգն այդ առիթով իրենց ինստագրամյան էջերում ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել, որոնք արժանացել են հետևորդների ու երկրպագուների ջերմ խոսքերին։
Բացի ինստագրամյան հետևորդներից, աստղային զույգին կարևոր օրվա կապակցությամբ շնորհավորել են նաև նրանց երեխաները՝ 17-ամյա Սքարլեթը, 21-ամա Սիսթինը և 23-ամյա Սոֆիյան։
Նրանք իրենց միկրոբլոգերում կիսվել են ծնողների արխիվային լուսանկարներով։

Մինչ Ջենիֆերին հանդիպելը Ստալոնեն ամուսնալուծվել է 2 անգամ։
Լրագրողների հետ հարցազրույցներում նա բազմիցս նշել է, որ հենց Ջենիֆերի շնորհիվ է հասկացել՝ ինչ է իրական ընտանեկան երջանկությունը։
Զույգը շփվում է դեռ 1988 թվականից։ 31 տարվա ծանոթության ընթացքում, Ջենիֆերի պնդմամբ, նրանք շատ խնդիրներ ու անհամաձայնություններ են ունեցել,սակայն ուժեղ սերը միշտ կարողացել է հաշտեցնել զույգերին։