«Անսահման շնորհակալություն՝ իմ ցավի դատարկությունը սիրով լցնելու համար»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում կիսվել է նոր լուսանկարով ու դրան կից գրել․

«Մի քիչ սեր եմ բերել սարերից՝ Ծաղկեպսակիս մեջ թաքցրած… ու անսահման շնորհակալություն՝ իմ ցավի դատարկությունը սիրով լցնելու համար: Հ.Գ. Այնքան շնորհակալ եմ ջերմացնող, տաքացնող և ուժ տվող խոսքերի, վերաբերմունքի ու մարդկայնության համար: Զարմանալի է` ինչպես ենք կարողանում վշտի մեջ զորակցել իրար: Հուսով եմ կկարողանանք մի օր միմյանց ուրախությամբ էլ նույն ուժով ու անկեղծությամբ ուրախանալ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ…»։