Թուրքական պարբերականը Զելենսկուն «ամուսնացրել» է Վերա Բրեժնևայի հետ

Թուրքական հայտնի Hurriyet պարբերականն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն սխալմամբ «ամուսնացրել է» դերասանուհի և երգչուհի Վերա Բրեժնևայի հետ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Թուրքական պարբերականն Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի` կորոնավիրուսով վարակվելու մասին հոդվածում տեղադրել է «Ութ լավագույն ժամադրություն» ֆիլմի պաստառը, որտեղ Վլադիմիր Զելենսկին ֆիլմում իր կնոջ դերը խաղացած Վերա Բրեժնևայի հետ է:

Հոդվածը լույս է տեսել հունիսի 17-ին, որում ավելի ուշ փոխել են նկարը պարբերականի և՛ առցանց, և՛ տպագիր տարբերակում:

Հավելենք նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ` Ելենա Զելենսկայայի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Ուկրաինայի առաջին տիկինն իրեն լավ է զգում և հիվանդության ոչ մի ախտանիշ չունի: Նա մեկուսացվել է ընտանիքի անդամներից: