Էնսել Էլգորտը մեղադրվում է անչափահասի նկատմամբ սեռական բռնության մեջ (լուսանկարներ)

Ամերիկացի դերասան Էնսել Էլգորտին մեղադրել են 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնության մեջ։ Այս մասին Թվիթերում հայտնել է զոհն ինքը։

Gabby մականունով տուժողը խոստովանել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2014 թվականին, երբ դերասանը 20 տարեկան էր: Նա Էլգորտի հետ ծանոթացել է սոցցանցում։ Տղան նրան առաջարկել է հանդիպել, որի ընթացքում նա հարձակվել է նրա վրա՝ ստիպելով մտածել, որ «հենց այդպիսին պետք է լինի սեքսը»։

Ինչպես գրել է աղջիկը, ինքը «չէր ուզում դա անել», Էնսելը նույնիսկ չի հարցրել, թե արդյոք նա ցանկանում է դադարեցնել հարաբերությունները՝ իմանալով, որ դա իր կյանքում առաջին անգամն էր, և տեսնելով, որ նա լաց է լինում ցավից: Աղջկա խոսքով՝ այդ ժամանակ դերասանի կողմից հնչեցված խոսքերը եղել են միայն․ «Մենք պետք է կոտրենք քեզ»։

Gabby-ն նաև պնդում է, որ Էնսել Էլգորտը խնդրել է իրեն խմբակային ինտիմ հարաբերությունների մասին։ Աղջիկը նաև հայտնել է, որ նա երբեք ոչ ոքի չի ասել կատարվածի մասին, քանի որ դերասանն իբր սպառնացել է իրեն: Նա նշել է, որ մինչև հիմա տառապում է և նյարդային ցնցումների մեջ ընկնում ու ստիպված է լինում այցելել բժշկի։

Իր հաղորդագրությունն աղջիկը ուղեկցել է լուսանկարով, որում նստած է Էլգորտի կողքին՝ փակելով դեմքը։ Դերասանի շրջապատում այդ մեղադրանքները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել, գրում է Daily Mail-ը։