Լեդի Գագայի հայրը պատմել է` ինչ է իրեն նվիրել դուստրը Հայրերի օրվա առթիվ

Հայտնի երգչուհի Լեդի Գագայի (իրական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) հայրը՝ Ջո Ջերմանոտան, պատմել է երգչուհուց Հայրերի օրվա առթիվ ստացած խորհրդանշական նվերի մասին, գրում է Page Six-ը։

FOX Business-ի հետ զրույցի ընթացքում նա հայտնել է, որ աղջիկն իրեն «Օրեո» թխվածքաբլիթի տուփ է նվիրել։

«Դուստրս՝ Ստեֆանին, «Օրեո» թխվածքաբլիթի տուփ էր ուղարկել։ Իսկ իմ մյուս աղջիկը՝ Նատալին, Նյու Յորքում է գտնվում։ Մենք միասին հեծանվով զբոսանքի էինք գնացել․ հրաշալի օր անցկացրինք»,- պատմել է Ջերմանոտան։

Որոշ օգտատերեր նվերի մեջ հեգնանք են տեսել։ Նրանց խոսքով՝ Ջերմանոտան, որը Նյու Յորքում ռեստորան ունի, «հազիվ թե քաղցրավենիքի պակաս ունենար»։

Սակայն Ջերմանոտան նման խորհրդանշական նվերից չի դժգոհել և նշել է, որ դա իր ամենասիրած քաղցրավենիքն է։