Ջոնի Դեփը խոստովանել է, որ մարիխուանա է տվել իր դստերը՝ Լիլի Ռոուզին, երբ աղջիկն ընդամենը 13 տարեկան էր

Ջոնի Դեփը պատմել է, թե ինչպես է իր դստերը՝ Լիլի Ռոուզին մարիխուանա տվել, երբ աղջիկն ընդամենը 13 տարեկան էր: Դերասանն այս խոստովանությունն արել է երեկ՝ դատարանում:

Լոնդոնում դատական ​​գործընթաց է սկսվել նախկին ամուսինների՝ 57-ամյա Ջnոնի Դեփի և 34-ամյա Էմբեր Հերդի միջև: Դատավարության ընթացքում Դեփը ստիպված է եղել կիսվել իր անձնական կյանքի մանրամասներով: Նա խոսել է Վանեսա Պարադիի ու իր դստեր մասին (Դեփը դերասանուհու հետ ապրել է 18 տարի): Դերասանը որոշել է թույլ տալ, որ Լիլի Ռոուզը մարիխուանա փորձի, քանի որ ցանկանում էր պաշտպանել նրան՝ ցույց տալով, թե ինչպիսի ազդեցություն են դրանք ունենում մարդու վրա: Ըստ նրա՝ նա դա արել է որպես պատասխանատու ծնող, ով ուզում է իր երեխային հետագայում զերծ պահել վտանգավոր սովորություներից։