Կարծես երկու տարբեր կանայք լինեն․ Նաստասյա Սամբուրսկայան իր նոր լուսանկարներով զարամացրել է երկրպագուներին

Նաստասյա Սամբուրսկայան զարմացրել է երկրպագուներին՝ Ինստագրամի իր էջում հրապարակելով երկու լուսանկար։ Դերասանուհին դրանց միջոցով ցույց է տվել, թե որքան տարբեր կարող է լինել ինքը։

Նաստասյայի հրապարակած լուսանկարներից մեկում նա շատ սեքսուալ կերպարում է ու գրեթե մերկ, իսկ մյուսում՝ սև սպորտային հագուստով ու անհասկանալի կերպարում։ Երկրպագուները բուռն են արձագանքել այս լուսանկարներին ու մեկնաբանություններում նշել, որ դրանք կարծես երկու տարբեր կանանց լուսանկարներ լինեն, և որ դերասանուհին կերպարանափոխությունների վարպետ է։