Անջելինա Ջոլին հայտնվել է պապարացիների ուշադրության կետրոնում

Անջելինա Ջոլին հաճախ չի հայտնվում պապարացիների տեսախցիկների առջև: Բայց նույնիսկ եթե նա դառնում է լուսանկարիչների կադրերի այդ օրվա հերոսուհին, միշտ անթերի տեսք ունի ու ճաշակի բարձր զգացողություն:

Նախօրեին Անջելինային նկատել են Կալիֆոռնիայի հյուսիսում։ Աստղը գնացել է ճաշելու իր որդու՝ Պաքսի հետ: Ընտանեկան զբոսանքի համար դերասանուհին ընտրել էր բարդ և կանացի հանդերձանք։ Սպիտակ զգեստը նա լրացրել էր սպիտակ պայուսակով և գեղեցիկ շագանակագույն սանդալներով ու գոտիով։ Ճիշտ է, Անջելինան հազվադեպ է վերջերս տնից դուրս գալիս, բայց նրա ցանկացած կերպարը կարելի է վստահորեն ընդունել որպես ճաշակի ու ոճի լավ օրինակ։