Կիանու Ռիվզի ընկերուհին դատի է տվել դերասանի երկրպագուհուն

Նկարչուհի Ալեքսանդրա Գրանտը` հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզի ընկերուհին, դատի է տվել դերասանի երկրպագուհուն: Այս մասին հայտնում է The Blast-ը։

Հաղորդվում է, որ Ռիվզի 67-ամյա մոլի երկրպագուհին սկսել է հետապնդել Գրանտին։ Նա հետևել է նկարչուհուն տարբեր միջոցառումների ժամանակ։

Երկրպագուհին նույնիսկ ներխուժել է Գրանտի տուն, լուսանկարել նրա մեքենան և լուսանկարները տարածել համացանցում:

Ինչպես գրում է աղբյուրը, Գրանտը ստիպված է եղել դիմել Լոս Անջելեսի շրջանի բարձրագույն դատարան՝ պաշտպանության օրդեր ստանալու համար: Փաստաթղթի համաձայն՝ երկրպագուհին նկարչուհուց, նրա աշխատանքի վայրից կամ տնից պարտավոր է պահպանել առնվազն 100 մետր հեռավորություն, ինչպես նաև արգելվում է Գրանտի անձնական կյանքի հետ կապված որևէ լուսանկար անել ու տարածել համացանցում։