«Փորձում էր խեղդել ինձ». Յուլյա Պարշուտան կիսվել է իր դժբախտ պատմությամբ

Երգչուհի Յուլյա Պարշուտան կիսվել է իր նախկին սիրեցյալի հետ կյանքի մանրամասներով: Երգչուհու պնդմամբ` նախկին ընտրյալը, ում հետ նա ապրել է 10 տարուց ավելի, բռնություն է գործադրել իր նկատմամբ` կոտրել է Յուլիայի ոտքերը, ցանկացել է խեղդել նրան և այլն:
Երգչուհին հիշում է, որ տղամարդը սկզբում այդպիսին չէր, այլ շատ նրբանկատ ու բարեհամբույր էր: Վերճերն ու ծեծկռտուքները աստղային ընտանիքում սկսվել են խանդի ու անվստահության պատճառով:

«Անկեղծ ամուսնալուծություն» նախագծի շրջանակներում Յուլյան պատմում է. «Նա անգամ փորձել է նետել ինձ 14 -րդ հարկից: Բայց ես ամենից շատ վախենում էի այն բանից, որ ամեն անգամ, երբ ես փախչում էի, նա կարողանում էր գտնել ինձ»:
Նշենք, որ Յուլյան երկրորդ անգամ ամուսնցաել է 2018 թվականին, սակայն այս անգամ նրա` երջանիկ լինելու փորձը կրկին ձախողվել է. զույգն ամուսնալուծվել է 2019-ին: