«Այն 10 կիլոգրամները, որոնք ես կորցրեցի, ուղղակի խանգարում էին ինձ ապրել»․ Նաստյա Իվլեևան պատմել է, թե ինչպես է նիհարել

Վերջերս 29-ամյա Նաստյա Իվլեևայի երկրպագուները քննարկում են, որ նա զգալի քաշ է կորցրել և հետաքրքրված են, թե ինչպես է դա նրան հաջողվել: Այս հարցին հաղորդավարուհին պատասխանել է իր նոր լուսանկարներից մեկին կից գրառում կատարելով: Ռեփեր Էլջեյի կինը խոստովանել է, որ նա ամբողջությամբ փոխել է իր սննդակարգը և հրաժարվել նախընտրած ուտեստներից, որպեսզի ձեռք բերի այն կառուցվածքը, որի մասին վաղուց երազում էր:

«Քաշիս կորստի պատճառը ճիշտ սննդակարգն է: Ուտում եմ հազարի տերևներ, թունա ձուկ, լոլիկ, եգիպտացորեն: Եվ այս ամենն ուտելով՝ նիհարում ենք։ Այն 10 կիլոգրամները, որոնք ես կորցրեցի, ուղղակի խանգարում էին ինձ ապրել: Ես գիտեմ շատ աղջիկների, ովքեր նույնպես անհարմար են զգում իրենց՝ փոքր-ինչ ավելորդ քաշ ունենալու պատճառով»,- խոստովանել է Իվլեևան։