Մայլի Սայրուսը դարձել է Քարդաշյան – Ջեններ ընտանիքի հարևանուհին․ աստղի նոր առանձնատունը (լուսանկարներ)

Շուտով 27-ամյա Մայլի Սայրուսը կդառնա Քարդաշյան – Ջեններ ընտանիքի հարևանը: Վերջերս աստղը նոր տուն է ձեռք բերել Լոս Անջելեսի Հիդեն Հիլս տարածքում։ 553 քմ ընդհանուր մակերեսով գույքի համար Մայլին վճարել է 4,95 միլիոն դոլար:

Սայրուսի նոր տունը ունի է չորս սանհանգույց, առաջին և երկրորդ հարկերում երկու հարմարավետ ննջասենյակ, բուխարիով ընդարձակ հյուրասենյակ, մարմարե խոհանոց, ճաշասենյակ և մեծ հանդերձասենյակ: Տունը ունի նաև փոքրիկ կինոթատրոն՝ ութ մարդու համար: