Բլոգերը, որի նախկին ամուսինը կացնով կտրել էր նրա ձեռքերը, ամուսնանում է

Բլոգեր Մարգարիտա Գրաչևայի պատմությունը, որի ամուսինը 2017-ի դեկտեմբերին կացնով կտրեց նրա երկու ձեռքերը, ցնցեց հասարակությանը: Մարգարիտայի արդեն նախկին ամուսինը նրան տարել էր Մոսկվայի մերձակայքում գտնվող անտառներից մեկը ու խանդի հողի վրա կատարել այդ ոճրագործությունը:

Չնայած սարսափելի ողբերգությանը և այն ամենին, ինչ նա զգացել է, Մարգարիտան շարունակում է ապրել լիարժեք կյանքով և պատրաստվում է ամուսնանալ: Այս մասին նա պատմել է իր ինստագրամյան էջում: «Ես սեպտեմբերին ամուսնանում եմ: Այժմ մենք ակտիվորեն պատրաստվում ենք: Հուսով եմ, որ վիրուսը չի խանգարի մեզ,»- գրել է նա:  Ընտրյալի անունը նա դեռ չի հայտնել, բայց հետևորդներն ուրախացել են նրա երջանկությամբ ու շնորհավորել Մարգարիտային մեկնաբանություններում: