Forbes-ը հրապարակել է Netflix-ի այս ամառվա ամենահաջողված սերիալների ցանկը

«Forbes» հանրահայտ ամսագիրը հրապարակել է Netflix-ով հեռարձակվող այս ամռվա տասը ամենահայտնի շոուների ու սերիալների ցանկը:

Ամռան ընթացքում ամենամեծ հաջողությունը գրանցել է «Չբացահայտված գաղտնիքներ» քրեական սերիալը, որը պատմում է չբացահայտված հանցագործությունների մասին։ Երկրորդ հորիզոնականում «Հատակը լավ է» խաղային իրապատում-շոուն է։ Երրորդ տեղը զբաղեցրել է «Անիծվածը» նոր սերիալը, որին հերթականությամբ հաջորդում են «Վերջին պար», «Աշխարհի շուրջ Զաք Էֆրոնի հետ», «Կարգուկանոն», «Միանձնուհի-մարտիկ», «Ավատար. լեգենդ Աանգի մասին», «Անամոթներ» եւ «Գրասենյակ» սերիալները։