«Մենք ձեզ հետ ենք, Բելառուս»․ Ջարեդ Լետոն աջակցել է Բելառուսի ցուցարարներին

Ամբողջ աշխարհն այժմ խոսում է Բելառուսում տեղի ունեցած բողոքի ակցիանոերի մասին: Նախագահական ընտրություններից հետո երկրում տիրող իրավիճակը քննարկում են ոչ միայն նրա ամենամոտ հարևանները, այլև Արևմուտքը:

Անտարբեր չմնացին նաև շատ հայտնի մարդիկ, ովքեր հանդես եկան ի պաշտպանություն բելառուսների, որոնք դուրս էին եկել խաղաղ ցույցերի և կոչ էին անում իշխանություններին և անվտանգության ներկայացուցիչներին դադարեցնել իրենց նկատմամբ բռնությունները: Հայտնի հոլիվուդյան դերասան և երաժիշտ Ջարեդ Լետոն այսօր խոսել է ի պաշտպանություն ցուցարարների: Իր ինստագրայան էջի Stories բաժնում նա հրապարակել է բողոքի ցույցերից մի լուսանկար և գրել «Մենք ձեզ հետ ենք, Բելառուս»: