Դևիդ Բեքհեմը` երկար ու փարթամ վարսերով. այսպիսին նրան դուք դեռ չեք տեսել

Դևիդ Բեքհեմն իր ինստագրամյան էջում նոր, հումորային տեսանյութ է հրապարակել, որտեղ նա նմանակել է «Մայամիի ոստիկանություն. բարքերի բաժին» ֆիլմի հերոսներից մեկին:
Շիկահեր ու երկարամազ Բեքհեմին դժվար  է ճանաչել:
ֆուտբոլիստը նկարահանվել է Ջեյմս Կորդենի The Late Late Show սքետչ-շոուի նոր դրվագի համար, որում հայտնիները հաճախ են ստիպված լինում մասնակցել նման բեմադրություններին:
«Չգիտեմ, թե ինչու եմ շարունակում դա անել ինձ հետ», – հումորային հոլովակին կից գրել է Բեքհեմը:
Նշենք, որ տեսանյութում նրա հետ է դերասան և հաղորդավար Ջեյմս Կորդենը: