Ռոբի Ուիլյամսը` ընտանիքի հետ Շվեյցարիա մեկնելու և նյարդային խնդիրների մասին

Օրերս բրիտաանցի երգիչ և դերասան Ռոբի Ուիլյամսը հյուրընկալվել էր ВВС Radio-ին, որի ընթացքում նա կիսվել է իր կյանքից բազմաթիվ մանրամասներով ու խոստովանել է, որ վերջին ժամանակներում շատ նյարդային է դարձել, ինչի հետևանքով որոշել է ընտանիքի հետ մեկնել Շվեյցարիա:
Մեկնելու պատճառը, սակայն, ոչ միայն դերասանի նյարդային անհանգստությունն է, այլ նաև կորոնավիրուսից վախը: Նա ընտանիքի հետ միասին վեց ամիս կապրի Մոնբլանում:

Հիշեցնենք, որ դերասանն ամուսնացած է դերասանուհի Աիդա Ֆիլդի հետ: Զույգը չորս երեխա ունի։
Ռոբին հավատացնում է, որ չնայած շատ է սիրում ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, բայց այլևս չի կարողանում համբերել, թե երբ է վերսկսելու ստեղծագործական գործունեությունը: