«Պետք ա գաս ու երջանիկ լինես»․ առաջնագիծ մեկնած դերասան Գևորգ Գրիգորյանի կնոջ գրառումը

Դերասան Գևորգ Գրիգորյանը, որպես կամավոր, Արցախում է: Նրա կինը՝  Սուսին, Ինստագրամի իր էջում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել և մակագրել.

«Շատ եք հարցնում Գևորգից, ես շատ ինֆո չունեմ ու չի կարելի մանրամասնել, մենակ ասում են, որ լավ ա, կռվի առաջին ժամերին հասել ա Արցախ! Ապերս, Գևորգը ու մոտոակումբի մյուս ընկերներն առաջնագծում են. իրար հետ ինչ ասես ապրեցին խելառները:

Ես էլ անցած տարվա սենտիմենտալ դիալոգներից եմ հիշել, ասում էր, թե բա.
-որ մեռնեմ, գալու եմ հետևիցդ, առանց քեզ ոչ մի տեղ! առանց ինձ չես ապրելու.
-երբեք չմեռնես, բայց ուր ասես կգամ հետդ! նայի, խոստացել ես!

Ինձ մոտ բան չի փոխվել, միանշանակ կգամ, բայց դու ապրի, երկար, քեզ բնորոշ ալեկոծումներով ապրի!

Առողջ ու անվնաս, Տղերքի հետ, հաղթած կվերադառնաս տուն, Գև: Պետք ա գաս ու երջանիկ լինես, պետք ա երազանքներդ իրականացնես, կապ չունի որտեղ, կապ չունի ում հետ!) Աստված ու սերս պահապան լինի իմ Ջոնին, Քեզ, մեր ընտանիք-ընկերներին, մեր աղջիկ Արցախին, ու մյուս բոլոր տղերքին որոնք կռվում են ․․․»: