Ռոնալդուն անթերի է. նա մեծ գումարներ է վաստակում, բայց ու՞ր է այդ տղայի անհատականությունը. Էմիր Կուստուրիցա

Հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան, ով այժմ զբաղված է «Մարադոնա» ֆիլմի նկարահանություններով, հայտնել է, որ այլևս չի պատրաստվում ֆուտբոլիստների մասին ֆիլմեր նկարել, տեղեկացնում է Corriere della Sera-ն:

«Այլ ֆուտբոլիստների մասին ֆիլմեր չեմ ստեղծելու: Ի՞նչ կարող եմ ասել Ռոնալդուի մասին. նա անթերի է, բայց ու՞ր է այդ տղայի անհատականությունը:

Ինչպիսի՞ պատմություններ նա մեզ կարող է պատմել. ոչ մի»,- ասել է Կուստուրիցան: