Մենք բոլորս կորսված վիճակում ենք, չեն հասկանում՝ ինչպես սա պատահեց, այդ ի՞նչ սյուժե էր, ի՞նչ եղավ 2.5 տարում. Էմմա Պետրոսյան

Ես անվերջ հավաքում եմ մտքերս, արցունքներս, որ ի վիճակի լինեմ որպես մարդ մի քանի միտք արտահայտել, այնքան բարձր է, շատ է ցասումս, վրդովմունքս, հուզմունքս, ցավս կորուստս, այնքան ընկճված եմ, այնքան եմ փոքրացած, որ չեմ կարողանում ասել ամենակարևորը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Էմմա Պետրոսյանը։

«Մենք բոլորս ինչ-որ կորսված վիճակում ենք, մեզնից ոչ ոք չի հասկանում՝ ինչպես կատարվեց, այդ ի՞նչ սյուժեով զարգացավ այս ամենը, վերջին 2.5 տարիներին ի՞նչ եղավ և ինչ նպատակի համար էր այս ամենը, այդ ինչպե՞ս կարող է մի մարդ բղավել՝ իմ սիրելի ժողովուրդ, հետո կարճ ժամանակ հետո այսպես վարվել: Ես ուզում եմ հասկանալ՝ ազնվություն, պարտավորություն, հայրենիք, ժողովուրդ էսպիսի հնչեղ մտքեր ասող մարդը ինչպե՞ս կարող էր այսպես վարվել»,- ասաց նա և հավելեց, որ ամեն ինչ կարելի է հասկանալ, բայց սա հասկացվածություն եզր էլ չունի:

«Ես պահանջում եմ այս ինչուների պատասխանը, բայց ցավս այնտեղ է կորած մարդկանց հետ, որոնք գնացին այս հայրենիքի, այս մտքերի, ոգու առաջ, իսկ մենք այսօր չգիտենք, թե ինչ պետք է պատասխանենք, որտեղ պետք է փնտրենք նրանց»,- նշեց երգչուհին:

Էմմա Պետրոսյանը նաև հավելեց, որ հավատում է անհետ կորածների վերադարձին, եթե չհավատա, կմահանա: