«Մենք պետք է ուժեղ լինենք և միասին անցնենք սրա միջով». Ղազանչեցոցում նվագած թավջութակահար Սևակ Ավանեսյանը դրամահավաք է սկսել

Թավջութակահար Սևակ Ավանեսյանը, ով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հրետակոծությունից հետո նվագել էր Կոմիտասի «Կռունկ»-ը, Ֆեյսբուքում դրամահավաք է սկսել՝ հաջակցություն Արցախի արվեստի գործիչների:

«Արցախի վերջին պատերազմը փոխեց հազարավոր մարդկանց կյանքեր՝ նրանց թողնելով անտուն և աղքատության մեջ: Արցախում ապրող հայերը ստիպված են փախչել հայրենիքից և Հայաստանում փախստական դառնալ: Մենք պետք է օգտագործենք ամեն հնարավորություն՝ օգնելու մեր եղբայրներին և քույրերին, ովքեր հիմա ունեն մեր աջակցության կարիքը: Մեր պարտականությունն է օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր տառապում են և դժվարությունների առջև են կանգնած ամեն օր:

Որպեսզի հաղթահարենք այս դժվար ժամանակները, մենք պետք է ուժեղ լինենք և միասին անցնենք սրա միջով: Որոշել ենք դրամահավաք նախաձեռնել ՝ աջակցելու պատերազմից տուժած Արցախի երիտասարդ արվեստագետների ընտանիքներին:

Ամբողջ հասույթը կուղղվի ֆինանսապես և ցանկացած այլ տարբերակով նրանց ընտանիքներին աջակցելու համար: Միացեք մեզ հիմա և օգնեք գումար հավաքել Արցախի երիտասարդ նկարիչների ընտանիքների համար: Եկեք ևս մեկ անգամ միավորվենք, որպեսզի նոր հույս տանք նրանց, ովքեր ծանր ժամանակներ են ապրում: Միասին մենք կարող ենք բուժել միմյանց վերքերը և դարձնել մեր երկիրն ավելի ուժեղ»,- գրված է դրամահավաքի հայտարարությունում»,- ասել է նա:

Իր հերթին Սևակը կիսվել է դրամահավաքի էջով և գրել. «Անձամբ հանդիպել եմ Արցախից եկած շատ փախստականների, ովքեր ոչ տուն ունեն, ոչ էլ երկիր, ուր կարելի է վերդառնալ: Խոսքը բավականին շատ մարդկանց մասին է, բայց ես անձամբ կհանդիպեմ նրանցից յուրանքանչյուրի հետ և կօգտագործեմ ձեր նվիրատվությունները նրանց օգնելու համար: Ամեն ինչ ձեզ համար թափանցիկ կլինի»: