«Նայում եմ Դադիվանքին, էս ծուռ աշխարհին, լաց եմ լինում»․ Իննա Խոջամիրյան

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններով խոսելով այս օրերի և իր ապրումների մասին։

«Պատահական նկարներն ամենահուզականն են, իսկ դրանք զգացող ու ֆիքսող մարդիկ` ամենահարազատը:

Դադիվանք, հրաժեշտ- 2020թ, նոյեմբեր:

Նայում եմ ներքևում` եկեղեցու բակում, պատերազմից վերադարձած ու նոր մկրտված զինծառայողներին, ովքեր մի վերջին անգամ նկարվում են տեղում, նայում եմ Դադիվանքին, էս ծուռ աշխարհին: Լաց եմ լինում»,- գրել է նա։