«Հայրենիքի հետ ամենաազնիվ ու նվիրական հարաբերությունը միայն զինվորինն էր». Ժակ

Հաղորդավար Ժակը՝ Հակոբ Պապիկյանը, նոր գրառում է կատարել՝ նշելով՝ հայ քաջարի զինվորը կռիվ տվեց աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի արժանապատվության համար։
«Հայրենիքի հետ ամենաազնիվ ու նվիրական հարաբերությունը միայն զինվորինն էր՝ զենքը ձեռքին (ու նույնիսկ առանց), անհավասարազոր պայքարում, սեփական «ես»-ը մոռացած:
Հայ քաջարի զինվորը կռիվ տվեց աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի արժանապատվության համար:
Դու՛ք, եւ միայն դուք՝ ճակատագրի կամոք կամ սեփական որոշմամբ, հերոսական անդրդվելիությամբ տեր եղաք ձեր երկրին ու ժողովրդին:
Եղբայրնե՜ր, տղե՜րք,
խոնարհվում ենք…
Երախտապարտ ենք…
Ուժ եւ համբերություն՝ ձեր հարազատներին ու մտերիմներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։