«Ես քո սիրով…». Project LA-ը նոր երգ է ներկայացրել

PROJECT LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և այլազգի հայտնի բանաստեղծների ստեղծագործություններ, այս անգամ անդրադարձել է Սիլվա Կապուտիկյանին:

Նախագիծը ներկայացրել է մեծն բանաստեղծուհու «Ես քո սիրով, դու՝ ուրիշի» ստեղծագործության հիման վրա երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:

«Ճանապարհելով չարաբաստիկ 2020-ը՝ վերաարժևորենք մեր նահատակների սխրանքը, ովքեր չուրացան հայրենիքը, ազգն ու հավատը։ 2021-ին մաղթենք մեզ ապրել սիրով ու միասնական, խաղաղ ու ապահով երկրում, փորձենք շենացնել մեր երկիրն ու գնալ մեր արդար երազանքների հետևից։  Պայծառ տարի՝ բարեպաշտ հայերիս»,- ասված է նախագծի Ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ:

Մենակատարը Գոռ Սուջյանն է, երաժշտությունը գրել է Լևոն Արևշատյանը, խոսքերը՝ Սիլվա Կապուտիկյանի, գործիքավորումն իրականացրել է Հայկ Գասպարյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Սահակյանն է: