«Ահա, թե ինչ է պատահում, երբ չեղարկում են Burning Man փառատոնը». Մասկը կատակել է Կապիտոլիումի վրա կատարված գրոհի թեմայով

Վաշինգտոնում Կապիտոլիումի անկարգությունների հետ կապված իրադարձություններից հետո միլիարդատեր Իլոն Մասկը հումորային գրառում է հրապարակել Twitter- ում:

Նա տեղադրել է Կապիտոլիումի ամենաակնառու զավթիչներից մեկի` Ջեյք Անժելիի (տղամարդը Կապիտոլիում էր եկել շաման-վիկինգի հագուստով և գլխին բիզոնի եղջյուրներով) լուսանկարը և այն մակագրել. «Ահա, թե ինչ է պատահում, երբ չեղարկում են Burning Man փառատոնը»:

Իր հումորային գրառման մեջ Մասկը հեգնանքով նշել է, որ Անժելիի անսովոր զգեստը կարծես հատուկ ստեղծված է այս փառատոնի համար, որը չեղարկվել էր 2020 թվականին ՝ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով:

Burning Man-ը տեղի է ունենում ամեն տարի Black Rock անապատում օգոստոսի վերջին երկուշաբթիից մինչև սեպտեմբերի վերջին երկուշաբթի: Միջոցառմանն ընդունված էներկայանալ տարօրինակ ու անհեթեթ հագուստներով: Փառատոնն ավանդաբար ավարտվում է հսկայական արձանի այրմամբ:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: