«Կոնգրեսի շենքում տեղի ունեցածը Թրամփին և նրա ընտանիքին նետել են պատմության աղբանոցը»․ Ջորջ Քլունի

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ հունվարի 6-ին Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունները գործող նախագահ Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքը նետել են «պատմության աղբանոցը»։

Քլունիի խոսքով՝ Թրամփի անունը հավերժ կկապվի «ապստամբության» հետ։

«Այդ դեպքերը Դոնալդ Թրամփին, Դոնալդ Թրամփ-կրտսերին, Իվանկային, նրանց բոլորին նետել է պատմության աղբանոցը։ Այդ անունը ընդմիշտ կապվելու է ապստամբության հետ»,- KCRW ռադիոընկերության The Business փոդքաստի ժամանակ ասել է դերասանը։

59-ամյա Քլունիի խոսքով՝ Կոնգրեսի շենքում անկարգությունները «լցրին համբերության վերջին բաժակը»՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ նույնիսկ շատ հանրապետականներ այժմ Թրամփի դեմ են հանդես գալիս։

Նշենք, որ մի շարք ամերիկյան աստղեր, այդ թվում՝ երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան, դերասաններ Քերրի Վաշինգտոնը և Մարկ Ռուֆալոն, հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի վրա հարձակումից հետո կոչ են արել գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնանկության նոր գործընթաց սկսել։