«Queen» խմբի կիթառահարը փորսուղի բույրով օծանելիք է թողարկել

«Queen» ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյը, համագործակցելով Xerjoff ապրանքանիշի հիմնադիր Սերջո Մոմոյի հետ, փորսուղի բույրով օծանելիք է թողարկել։ Վաճառքից ստացված գումարը կուղղվի վահյրի բնության պաշտպանությանը , հայտնում է Billboard պարբերականը։

Օծանելիքին տվել են «Save Me» անունը «Queen» խմբի՝ 1980թ.-ի հիթի պատվին։ Օծանելիքը սանդալի ու փորսուղի բույր ունի՝ կենդանի, որը «մոտ է երաժշտի սրտին»։ Կիթառահարի ստորագրությամբ օծանելիքը կարելի է պատվիրել 410 եվրոյով, ստանդարտը՝ 197 եվրոյով։

2020թ.-ի հունիսին բոլոր ժամանակների կիթառահար ճանաչված Մեյը նաեւ վայրի կենդանիների վաղեմի պաշտպան է եւ «Save Me Trust» հիմնադրամի համահիմնադիր, որը բացի ամենի՝ պաշտպանել է Մեծ Բրիտանիայում հայտնի փորսուղին։