Համացանցում ներկայացվել է «Վանդա/Վիժն» սերիալի առաջին երկու մասերը

Համացանցում են հայտնվել «Վանդա/Վիժն» սերիալի առաջին երկու սերիաները՝ Marvel-ի առաջին սերիալը, որը նկարահանվել է Disney+ – ի համար:
Սերիոլաում իրադարձությունները տեղի են ունենում Avengers:Endgame-ի իրադարձություններից հետո: Պատմության մեջ Վանդան (Էլիզաբեթ Օլսեն) և Վիժնը (Փոլ Բեթանի) ամուսնացած են և ապրում են ամերիկյան հանգիստ արվարձանում:
Քննադատները բարձր են գնահատել սերիալի՝ անցյալ դարի ամերիկյան հեռուստասերիալների մանրակրկիտ ոճավորումը: