HBO-ն կնկարահանի Game of Thrones-ի հերթական պրիքվելը

HBO-ն կնկարահանի Game of Thrones-ի հերթական պրիքվելը: Ըստ Variety-ի, նոր շարքի հիմքում կլինի Ջորջ Մարտինի վեպի շարքը՝ «Դունկի և Էգգի պատմությունը»:

Այն ներառում է երեք պատմություն. «Սահմանային ասպետ» (1998), «Հավատարիմ թուր» (2003) և «Խորհրդավոր ասպետ» (2010): Ստեղծագործությունների գործողությունները տեղի են ունենում «Գահերի խաղի» իրադարձություններից 90 տարի առաջ:

Նրանց գլխավոր հերոսներն են թափառող ասպետ Դունկան Բարձրահասակը (Դունկը) և նրա զինապահը՝ արքայազն Էգգոն Տարգարիենը (Էգգ):

Սերիալը դեռ չունի շոուրաներ կամ գլխավոր դերակատարներ, բայց, ըստ աղբյուրների, ներկայումս սա HBO-ի առաջնահերթ նախագծերից մեկն է:

«Գահերի խաղի» առաջին պրիքվելը «Վիշապի տունը», լույս կտեսնի 2022 թվականին և կպատմի Տարգարիան տոհմի մասին: