Քիմ Քարդաշյանի դուստրը մայրիկին յուրօրինակ կերպով խոստովանություն է արել. լուսանկար

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յոթամյա դստեր՝ Նորթի կողմից նվեր է ստացել։ Նա անսպասելի տեղում՝ զուգարանի թղթի վրա, գրել է «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», հավանաբար որպեսզի հաղորդագրությունն, անպայման, տեղ հասնի։
40-ամյա աստղը լուսանկարը հրապարակել է Instagram-յան էջում, սակայն չի պարզաբանել, թե հատկապես ինչու է դուստրը խոստովանության այդ ձևաչափն ընտրել, այլ պարազապես ի պատասխան ջերմ խոսքեր է գրել։

«Ես ևս սիրում եմ քեզ, Նորթ, միշտ»,- զգացմունքներն արտահայտել է Քիմը։
Նրա հետևորդները հիացել են այս սրտառուչ խոստավանությամբ։