Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել որդու՝ Գասպարի հետ նոր ֆոտոշարքից, որն իրականացրել է փոքրիկի 7 ամսական դառնալու առթիվ:
Լուսանկարներին կից Գոհարը գրել է․ «Շնորհավորում եմ իմ փոքրիկ արքայազն: Արդեն 7 ամիս է, ինչ ես աշխարհում ամենաերջանիկն եմ»:
Հիշեցնենք, որ Գոհարի առաջնեկը ծնվել է հուլիսին, նա որդուն Գասպար էր անվանակոչել իր մայրիկի հոր պատվին: