Աննա Դովլաթյանի նոր լուսանկարը՝ դստեր 7 ամսական դառնալու առթիվ

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը հրապարակել է դստեր լուսանկարն ու հիացրել հետևորդներին։
Փոքրիկն այսօր դարձել է 7 ամսական, ինչի առիթով երիտասարդ մայրիկը տեղադրել է լուսանկար։
«Իմ ճուտիկն այսօր դարձավ 7 ամսական»,- հրապարակումը մակագրել է Աննա Դովլաթյանը։
Նրա ու դերասան Դավիթ Աղաջանյանի դուստրը լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին։
Զույգը նրան տվել է Կարինա անունը։